Էբոլա տենդից տուժած Գվինեայի, Սիեռա Լեոնեի և Լիբերիայի տնտեսական վերականգնման ծրագիրը, որը մշակվել է այդ երկրների կառավարությունների կողմից՝ ՄԱԿ-ի, ԵՄ-ի, Համաշխարհային բանկի և Աֆրիկայի զարգացման բանկի հետ համատեղ, պատրաստ կլինի փետրվարի վերջին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին հայտնել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի նախագծերի օժանդակման բյուրոյի փոխտնօրեն Սթեն Նվայնը:

 

Առողջապահության համաշխարհային կազմակերպության վերջին տվյալներով՝ այդ երկրներում տենդից մահացածների թիվը 8468 է:

 

«Հուսով ենք, որ փետրվարի վերջին կստանանք պլանը: Այն կհիմնվի այդ երկրների վերականգնման ազգային առաջնահերթությունների վրա: Դրանց ղեկավարությունը դիմել է միջազգային հանրակցությանը վերականգնման աշխատանքում օգնություն ցույց տալու խնդրանքով, աշխատանք, որն ընթանում է վիրուսի դեմ անմիջական պայքարի ջանքերին զուգահեռ»,- ասել է ՄԱԿ-ի զարգացման ծարագրի ներկայացուցիչը: