Հասարակական գիտությունների գիտական տեղեկատվության գրադարանի գրքերի մեծ մասը հրդեհից հետո բավարար վիճակում է: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ռուսական լրատվամիջոցներին, հայտարարել է Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության Մոսկվայի վարչության պետի առաջին տեղակալ Ալեքսանդր Գավրիլովը:

 

Նրա խոսքով՝ գրքերի 80 տոկոսը գտնվում Էր երկրորդ հարկի այն բլոկում, որը քիչ է տուժել կրակից:

 

Փետրվարի 2-ին ինստիտուտի աշխատակիցները կկարողանան մի քանի ժամով լինել ներսում՝ վնասը գնահատելու համար:

 

Հասարակական գիտությունների գիտական տեղեկատվության ֆունդամենտալ գրադարանում հրդեհ Է տեղի ունեցել հունվարի 30-ին, նախնական տվյալներով՝ պատճառը կարճ միացումն Է: