Երևանի քաղաքապետարանում տեղի է ունեցել աշխատանքային հերթական խորհրդակցությունը: Արաբկիր վարչական շրջանի ղեկավարը, ներկայացնելով նոյեմբերի 16-ին Ղափանցյան փողոցի թիվ 16 տանը հարակից անասնագոմի վրա գայլերի հարձակման դեպքը, նշել է, որ 56-ամյա ազատամարտիկ Սամվել Փափազյանին, որպես փոխհատուցում վարչական շրջանի կողմից կցուցաբերվի աջակցություն:
Տարոն Մարգարյանը հանձնարարել է քաղաքապետարանի կողմից ևս դրամական օժանդակություն տրամադրել ազատամարտիկի ընտանիքին: