Գեղարքունիքի մարզի սահմանամերձ Վահան գյուղում փետրվարի 23-ի երեկոյան հրդեհի բռնկման արդյունքում ամբողջովին այրվել է Խաչիկ Մկրտչյանի խոտի դեզը' մոտ 7 տոննայի չափով: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Վահանի գյուղապետ Գուրգեն Բալյանը, աղքատության ընտանեկան նպաստից օգտվող այս ընտանիքի երեք գլուխ խոշոր եւ վեց գլուխ մանր եղջերավոր անասունները մնացել են առանց անասնակերի: Ու, որպեսզի անասնատերը չդիմի սպան դի էայլին եւ զրկվի իր ապրուստի հիմնական միջոցից, թե՛ գյուղապետարանը, թե՛ համայնքը որոշել են օգնել տուժած ընտանիքին:
Արդեն համայնքի ավագանին կայացրել է որոշում, համաձայն որի' Խաչիկ Մկրտչյանի ընտանիքին համայնքի բյուջեից ցուցաբերվում է 50 հազար դրամի օգնություն, ինչի արդյունքում տուժած տնտեսությունը 2 տոննա խոտ գնելու հնարավորություն կստանա: Իսկ համագյուղացիներն արդեն փետրվարի 24-ի առավոտվանից տուժածի ընտանիքի անասունների համար անասնակեր են բաժին հանում' համագյուղացուն օժանդակելու նպատակով: