Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության ինքնաթիռը Գվինեա կտանի շարժական լաբորատորիա եւ «Ռոսպոտրեբնադզորի» հակահամաճարակաբանական բրիգադ, երկիր, որտեղ մոլեգնում է Էբոլա տենդը, ՌԻԱ «Նովոստիին» հաղորդել Է նախարարության տեղեկատվության վարչության ներկայացուցիչը:

 

«Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը Գվինեայի Հանրապետություն Է ուղարկում Իլ-76 հատուկ ինքնաթիռը՝ շարժական լաբորատորիայով եւ մասնագիտացված հակահամաճարակաբանական բրիգադով»,- ասել Է գործակալության զրուցակիցը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

 

Նրա խոսքով՝ ռուսաստանյան բրիգադի կազմում են համաճարակաբաներ, վիրուսաբաններ եւ մանրԷաբաններ:

 

Էբոլա տենդով հիվանդանալու դեպքեր են հաստատվել Լիբերիայում, Սիեռա Լեոնեում, Գվինեայում եւ Նիգերիայում: Արեւմտյան Աֆրիկայում տենդից մահացածների թիվը հասել է 1350-ի: