Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նոյեմբերի 21-ին հայտարարել է Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում Էբոլա մահացու տենդի համաճարակի ավարտվելու մասին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Reuters գործակալությանը:
Ավելի վաղ համաճարակի ավարտվելու մասին հայտարարել էին ԿԴՀ-ի իշխանությունները: Եր կրում տենդի բռնկումը պաշտոնապես արձանագրվել էր օգոստոսի վերջին: Ընդամենը ԿԴՀ-ում վիրուսից մահացել Է 49 մարդ:
ԱՀԿ-ի նոյեմբերի 16-ի տվյալներով՝ Էբոլա տենդի զոհերի թիվը հասել է 5420-ի, ընդամենը գրանցվել է վարակման ավելի քան 15 հազար դեպք: Տվյալները վերաբերում են ութ երկրի, որտեղ տարածվում է տենդը: Վարակման և մահվան դեպքերի ճնշող մեծամասնությունը բաժին է ընկնում երեք երկրների՝ Գվինեային, Լիբերիային և Սիեռա Լեոնեին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: