Ռուսաստանի առողջապահության նախարար Վերոնիկա Սկվարցովան հայտարարել է, որ երկրում գրիպի համաճարակը ժամանակից շուտ է սկսվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը: «Մեզ համար սա շուտ է: Նախկինում ամեն ինչ ավելի ուշ էր լինում»,- լրագրողներին ասեÕ ¬ է նախարարը:

 

 

Նրա խոսքով՝ այս տարի գրիպի համաճարակը ՌԴ-ում կտարածվի ոչ միայն Չինաստանի հյուսիսային շրջաններից, ինչպես սովորաբար լինում է, այլ նաև Ուկրաինայից, որտեղ արդեն արտակարգ իրավիճակ է: