Չինաստանում, ընդհանուր առմամբ, հաջողվել է կանխել կորոնավիրուսային վարակի տարածումը, հայտարարել է ՉԺՀ-ի առողջապահության հարցերով պետական կոմիտեի ներկայացուցիչ Մի Ֆենը, հաղորդում է Xinhua-ն:
Ըստ նրա, մարտի 28-ի տվյալները ցույց են տալիս, որ հանրապետության տարածքում կորոնավիրուսով վարակի հաստատված դեպքերի թիվը 3 հազարից պակաս է:
Միևնույն ժամանակ, նա նշել է, որ Չինաստանում հնարավոր է վիրուսի դեմ պայքարի նոր փուլ, քանի որ ներմուծված դեպքերի քանակը շարունակում է աճել: Շաբաթ օրը հայտնի է դարձել 42 երկրներից ներմուծված վարակի 693 հաստատված դեպքի մասին, ասել է Մի Ֆենը:
South China Morning Post-ի տվյալներով, մարտի 29-ի դրությամբ, Չինաստանը երրորդ տեղում է երկրում հայտնաբերված վարակի դեպքերի քանակով (81439): Առաջատարներն են ԱՄՆ-ը (122 666) և Իտալիան (92 472): Ընդհանուր առմամբ, մայրցամաքային Չինաստանում 3.3 հազար մարդ է մահացել կորոնավիրուսով վարակի հետևանքով:
Նախօրեին հայտնի է դարձել, որ չինական Ուհան քաղաքում, որտեղից սկսվել է նոր տեսակի կորոնավիրուսի տարածումը, մասամբ վերսկսվել է մետրոյի աշխատանքը: Կարանտինի պատճառով այն փակ էր երկու ամիս: