Գվինեայի նախագահ Ալֆա Քոնդեն հայտարարել Է Էբոլա տենդի բռնկման պատճառով երկրում արտակարգ դրության ռեժիմ սահմանելու մասին, հաղորդել Է France-Presse գործակալությունը:

 

«Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն (ԱՀԿ) Էբոլան ճանաչել Է գլոբալ սպառնալիք առողջապահության համար: Հաշվի առնելով, որ Գվինեան այն երկիրն Է, որն ընդունել Է ԱՀԿ-ի կանոնադրությունը, ես Էբոլան հայտարարում եմ երկրում արտակարգ դրություն սահմանելու պատճառ»,- ասված Է Քոնդեի հայտարարության մեջ, որը հնչեցվել Է տեղական ռադիոյով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

 

Ավելի վաղ Էբոլա տենդի պատճառով արտակարգ դրության ռեժիմ Է սահմանվել Նիգերիայում եւ Լիբերիայում:

 

Էբոլա տենդի բռնկումն սկսվել Է փետրվարին Արեւմտյան Աֆրիկայում: Դրա զոհերը, հիմնականում, դառնում են Արեւմտյան Աֆրիկայի չորս պետությունների՝ Լիբերիայի, Գվինեայի, Նիգերիայի եւ Սիեռա Լեոնեի բնակիչները: Էբոլա տենդի սպեցիֆիկ բուժում կամ դրա դեմ արդյունավետ պատվաստանյութ չկան: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը դրա հայտնվելը խոստացել Է 2015 թականին, հաղորդել Է ՌԻԱ «Նովոստին»: