Հրմշտոցի ժամանակ զոհվածների թիվը, որը տեղի է ունեցել Հնդկաստանի հարավարևելյան ափի Անդհրա Փրադեշի նահանգի Ռաջամանդրի քաղաքում կրոնական տոնի ժամանակ, աճել է մինչև 14, հուլիսի 14-ին հաղորդել է NDTV հեռուստաալիքը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

 

 

Հարյուր հազարավոր մարդիկ են ուղևորվել դեպի գհաթերը՝ գետը տանող սանդղավոր զառիվայրերը, որպեսզի լվացում կատարեն գետում, որի ջրերն այս շաբաթ սրբազան կհամարվեն Փուշքարալու տոնի առթիվ: Գհաթերից մեկում կուտակվել են լվացում կատարել ցանկացող հազարավոր հավատացյալներ, ինչի հետևանքով տեղի է ունեցել հրմշտոց:

 

 

Հեռուստաալիքի տվյալներով՝ ուխտավորները շուրջ չորս ժամ սպասել են գհաթի դարպասների մոտ, իսկ հետո, երբ դարպասները բացել են, ամբոխը սլացել է դեպի ջուրը:

 

 

Սպասվում է, որ հետագա 12 օրվա ընթացքում Գոդավարի գետում լվացում կկտարի ավելի քան 10 միլիոն մարդ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: