«Փաստ» թերթը գրում է.
«Պաշտոնական տվյալներով ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով զոհերի և վիրավորների թիվը 2017 թ. 2016 թ. համեմատ աճել է: Օրեցօր ավելացող արագաչափերի, տեսախցիկների ֆոնին զոհերի թիվն աճել է 13–ով, տուժածներինը՝ 739–ով:
«Վարորդի ընկեր» ԻՀԿ համահիմնադիր Դավիթ Պեդանյանը «Փաստ»–ի հետ զրույցում նշեց, որ երթևեկությունը կառավարող սարքավորումները ոչ մի օգուտ չեն տալիս. «Վարորդները գալիս են, արագաչափի մոտ դանդաղեցնում արագությունը, իսկ հետո «ոտքը դնում գազին» ու շարունակում ճանապարհը: Իսկ տեսախցիկների առումով տուգանվող մեքենաների միջև անհավասարություն կա: Օտարերկրյա համարներով մեքենաները նոր են սկսել տուգանվել, իսկ մինչ այդ ինչպես ուզում՝ այնպես էլ քշում էին: Բացի այդ՝ բազմաթիվ պետական համարներով մեքենաներ չեն տուգանվում: Այսինքն՝ անվտանգության հարցը չի կարգավորվում: ՃՈ–ն պետք է իր մարդկային ռեսուրսների հաշվին շտկի իրավիճակը, բայց նրանց կողմից դա բարեխղճորեն չի կատարվում: Բացի այդ՝ վերջին 2 տարիների ընթացքում մեքենաների թիվը եռակի աճել է, ինչը պատահարների թվի ավելացման հարցում չի կարող իր դերը չունենալ»»:
Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում: