Ուկրաինայի Օդեսա քաղաքում երեկ Մայդանի ակտիվիստների և ռուսամետ ուժերի ակտիվիստների միջև բախումների հետևանքով զոհվել է 4՝ վիրավորվել 18 մարդ, այդ թվում 3 ոստիկան։ Այս մասին հայտնում է ria.ru-ն։
«Ակտիվիստներից մեկը զոհվել է թոքերի հրազենային վնասվածքից, մյուս 3-ի մահվան պատճառը դեռևս հայտնի չէ»,-այս մասին ասվում է Օդեսայի ոստիկանության վարչության պաշտոնական կայքում:
Ըստ աղբյուրի բախումների ընացքում գործի են դրվել քարեր, դյուրավառ կոկտեյլներ ու պայթուցիկ սարքեր:
Օդեսայի կենտրոնում շարունակվում են բախումները «Հանուն միասնական Ուկրաինայի» երթի մասնակիցների և ռուսամետ ակտիվիստների միջև:
Ավելի վաղ Ուկրաինայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովը հայտնել էր, որ հատուկ գործողությունների ընթացքում ուժայիններին հաջողվել է գրավել Սլավյանսկի շուրջ գտնվող բոլոր անցակետերն ու կրակակետերը: