Ուկրաինայի Սլավյանսկ քաղաքում մայիսի 2-ի առավոտյան ժամը 4:30-ի սահմաններում սկսված լայնամասշտաբ «հակաահաբեկչական» գործողությունների արդյունքում զոհվել է ուկրաինացի երկու զինծառայող և Սլավյանսկի ինքնապաշտպանական ջոկատի մեկ ներկայացուցիչ: Այս մասին հայտնում է itar-tass-ը:

 

«Փոխհրաձգության արդյունքում երկու ուկրաինացի զինծառայող և ինքնապաշտպանական ջոկատի մեկ ներկայացուցիչ զոհվել է, կան բազմաթիվ վիրավորներ»,-ասվում է հայտարարության մեջ:

 

Ավելի վաղ Սլավյանսկի ինքնապաշտպանական ջոկատը հայտնել էր մեկ զոհի մասին և որ իրենց հաջողվել է նռնականետի օգնությամբ կործանել 3 ուղղաթիռ: Կիևը դեռ պաշտոնական մեկնաբանություն և անդրադարձ չի տվել այս հայտարարություններին: