ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգի հյուսիսում բնական հրդեհների զոհերի թիվը հասել է 31-ի: Այդ մասին հայտնել է Associated Press (AP) գործակալությունը՝ հղում անելով Սոնոմի օկրուգի շերիֆ Ռոբերտ Ջորդանոյին:
Ավելի վաղ հաղորդվել էր 29 զոհվածների եւ ավելի քան 100 տուժածների մասին: Նրանք բոլորն էլ հոսպիտալացված են: Կրակը ոչնչացրել է ավելի քան 3,5 հազար տուն ու շինություն: Ինչպես հայտնել է CNN-ը, տարերային աղետի հետեւանքով Նապայի օկրուգում ավելի քան 6,2 հազար մարդ մնացել է առանց էլեկտրականության: Կրակի դեմ պայքարում են շուրջ ութ հազար հրշեջներ: «Չնայած որոշակի առաջընթացին, մենք շուտ չենք հասնի իրադրության բեկման»,- նշել է նահանգի հակահրդեհային դեպարտամենտի ղեկավար Քեն Փիմլոթը:
Ներկայում 77 հազար հեկտար տարածքում դեռեւս մարված չեն հրդեհների 22 օջախներ: Իշխանությունները փորձում են պարզել նահանգի շուրջ 400 բնակիչների գտնվելու վայրերը, որոնք անհայտ կորել են անցած հանգստյան օրերին առաջին հրդեհների սկսվելու պահից: Reuters գործակալության գնահատմամբ՝ Կալիֆոռնիայում վերջին 84 տարվա ընթացքում հրդեհից միաժամանակ այսքան շատ մարդ չի զոհվել, հաղորդել է ՏԱՍՍ-ը: