Associaced Press-ի փոխանցմամբ՝ Ֆիլիպիններում տեղի ունեցած «Հայան» թայֆունի հետևանքով զոհերի թիվը հասել է 6000-ի: Այս մասին հաղորդում է Բնական աղետների կանխման և դրանց հետևանքների վերացման Ազգային խորհուրդը (NDRRMC):

 

Ավելի վաղ, ըստ պաշտոնական տվյալների, զոհերի թիվը հասնում էր 5786-ի: Անհետ կորած է համարվում 1779 մարդ:

 

Հիշեցնենք, որ «Հայան» թայֆունը վրա էր հասել Ֆիլիպինների կենտրոնական հատվածին նոյեմբերի 8-ին: Քամու ուժգնությունը վայրկյանում կազմել էր 100 մետր: