Չինաստանի Յունանի հարավարեւմտյան նահանգում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել Է 589-ի: Այս մասին հաղորդել Է Սինհուա գործակալությունը: Ստացված տեղեկատվության համաձայն՝ լիովին քանդված Է 80 հազար տուն, 124 հազարը լրջորեն վնասված Է, 230 հազար մարդ շտապ տարահանվել Է: Ընդամենը հեռավոր լեռնային շրջանին պատուհասած աղետից վնասներ Է կրել ավելի քան մեկ միլիոն մարդ, տեղեկացնում Է «Արմենպրեսը»:

 

Երկրաշարժը տեղի Է ունեցել օգոստոսի 3-ին: Ստորգետնյա ցնցումների օջախն ընկած Էր 12 կիլոմետր խորության վրա, Էպիկենտրոնը գտնվում Էր Չժաոտուն քաղաքից 23 կիլոմետր դեպի հարավ - արեւմուտք: Տուժած գավառներ են ուղարկվել 11 հազար ոստիկաններ եւ հրշեջներ, 7 հազար զինծառայողներ եւ Ժողովրդական զինված ոստիկանության (ներքին զորքերի նմանակը) մարտիկներ, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: