Հունշիյան գյուղի մերձակայքում (Չինաստանի հարավ - արեւմուտքի Յունանի նահանգ, Լուդյանի գավառ) օգոստոսի 3-ին տեղի ունեցած երկրաշարժի պատճառով հուժկու սողանքից հետո լեռնային գետը լիճ Է գոյացրել: Ափերից ջրի դուրս գալն սպառնում Է տեղի 800 բնակիչների:

 

Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրեսը», այս մասին հաղորդել Է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը: Կատարվում Է գյուղի բնակչության տարահանում: Վերջին տվյալներով՝ 6,5 մագնիտուդով երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել Է 380-ը, եւս շուրջ երկու հազարը վիրավորվել Է: Տարերքի հարվածի հետեւանքով քանդվել Է ավելի քան 12 հազար շինություն, եւս 30 հազարը վնասված Է: Որոշ բնակավայրեր վերածվել են ավերակների, հաղորդում են Չինաստանի զանգվածային լրատվամիջոցները: Փլատակների տակ, նշում են ականատեսները, մնում են զոհվածների մարմիններ: Այժմ տուժած շրջաններում փլվածքների մաքրման աշխատանքներին մասնակցում են շուրջ 10 հազար զինվորականներ, ոստիկաններ, հրշեջներ: Աղետի գոտում փրկարարների աշխատանքը բարդացնում են կրկնական ցնցումները: Երկրաշարժը տեղի Է ունեցել օգոստոսի 3-ին: Ստորգետնյա ցնցումների օջախը եղել Է 12 կիլոմետր խորության վրա, Էպիկենտրոնը գտնվում Է Չժաոտուն քաղաքից 23 կիլոմետր դեպի հարավ - արեւմուտք, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: