Չինաստանի Յունանի հարավարեւմտյան նահանգում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվն աճել է մինչեւ 410: Ինչպես հաղորդել է նահանգի վարչակազմը, եւս 12 մարդ համարվում Է անհայտ կորած, 2373-ը տուժել Է, 230 հազարին ստիպված շտապ տարահանել են, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Ստացված տեղեկատվության համաձայն՝ լիովին քանդվել Է 80 հազար տուն, 124 հազարը լրջորեն վնասվել է:

 

Ընդամենը հեռավոր լեռնային շրջանին պատուհասած աղետից վնասներ Է կրել ավելի քան մեկ միլիոն մարդ: Երկրաշարժը տեղի Է ունեցել օգոստոսի 3-ին տեղական ժամանակով 16:30-ին (Երեւանի ժամանակով 12:30-ին): Ստորգետնյա ցնցումների օջախը գտնվել Է 12 կիլոմետր խորության վրա, Էպիկենտրոնը՝ Չժաոտուն քաղաքից 23 կիլոմետր դեպի հարավ արեւմուտք: Այս պահին գրանցված Է 411 կրկնական ցնցում: Դրանցից չորսի մագնիտուդը կազմել է 4-ից մինչեւ 4,9, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: