Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասում «Robinson» ուղղաթիռի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 4-ի, ավելի վաղ հաղորդվում է 3 զոհերի մասին: Այդ մասին հաղորդում էր НТВ-ն:

 

Ինչպես հայտնել է գերատեսչության մամուլի ծառայությունը, հունիսի 28-ին' ժամը 20:00-ի սահմաններում, Կրասնոդարի երկրամասի Գուլկևիչ քաղաքից Սոչի մեկնող «Robinson» ուղղաթիռը Ռուսկի բնակավայրից 500 մետր և Ապշերոնի շրջանի Տեմնոլեսկայա գյուղից 1.5 կմ հեռավորության վրա վթարի է ենթարկվել:

 

Արտակարգ պատահարի հետևանքով զոհվել են օդաչուն ու գործարար Ելուգյանը, նրա 23-ամյա դուստրն ու 14-ամյա տղան: