Կրասնոդարի երկրամասում շաբաթ երեկոյան տեղի ունեցած ուղղաթիռի վթարի հետևանքով զոհվել է չորս մարդ: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ-Նովոստի»-ն: ԱԻՆ տվյալներով, ուղղաթիռը շաբաթ երեկոյան ընկել է Կուբանի Ապշերոնյան շրջանում և հրդեհվել: Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ ուղղաթիռում եղել են երեք ուղևորներ, որոնք զոհվել են: «Պատահարի հետևանքով զոհվել է օդաչուն' 1962թ. ծնված Ա. Ի. Գոնչարենկոն, և երեք ուղևորներ' 1969թ., 1991թ., 2000թ. ծնված Ս. Վ., Ա. Ս և Ե. Վ Ելուգյանները»,-ասված է ԱԻՆ հաղորդագրության մեջ: