Թուրքիայի Թունջելի (նախկին Դերսիմ) շրջանում ապրիլի 18-ին ուղղաթիռի ընկնելու հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի:
Այս մասին հայտնում է թուրքական «Հաբերլեր»-ը:
Ուղղաթիռի ներսում եղել են 7 ոստիկան, երկու դատավոր և անձնակազմի երեք անդամ:
Ավելի վաղ, հայտնել էինք Թուրքիայի Թունջելի (նախկին Դերսիմ) շրջանում դատավորներ և ոստիկաններ տեղափոխող ուղղաթիռ է ընկել: