Էբոլա վիրուսի հարուցած հիվանդության բռնկման մասշտաբը, բռնկում, որը զարգանում է Արեւմտյան Աֆրիկայում, խիստ թերագնահաված է, եւ այն կարող է տեւել եւս մի քանի ամիս: Այս նախազգուշացմամբ հանդես է եկել Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ), տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Տարածված պաշտոնական հաղորդագրության մեջ առողջապահության բնագավառում ՄԱԿ-ի հատուկ գործակալությունը, վկայակոչելով Աֆրիկայում աշխատող բժիշկներին, հաղորդել Է, որ Էբոլայով ախտահարվածների եւ դրանից մահացածների թվաքանակը չի արտացոլում ընդհանուր պատկերը, ինչի հետեւանքով «բռնկման մասշտաբը խիստ թերագնահատված Է»:
«Ինչպես սպասվում Է, բռնկումը կտեւի եւս որոշ ժամանակ: Պատասխան միջոցների գործառական պլանը նախատեսված Է հետագա մի քանի ամիսների համար»,- ընդգծել Է ԱՀԿ-ն:
Վերջին տվյալներով՝ Գվինեայում, Լիբերիայում, Սիեռա Լեոնեում եւ Նիգերիայում սուր վիրուսային վարակի զոհ Է դարձել 1069 մարդ, 1975-ն ախտահարված Է, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: