Անհայտ հաքերների հաջողվել է Twitter-ում ժամանակավորապես վերահսկողություն ստանալ Yahoo news նորությունների հանրաճանաչ հաշվառքային գրանցման նկատմամբ: Ինչպես հաղորդել են պորտալի տնօրինության պաշտոնական ներկայացուցիչները, կիբեռհանցագործներն օգոստոսի 10-ին հրապարակել են մի շարք հակիրճ հաղորդագրություններ, որոնք կոչված էին մոլորեցնելու ԱՄՆ-ի բնակիչներին Էբոլա վիրուսի հարուցած հիվանդության տարածման մասին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
«Էբոլա տենդի բռնկում է գրանցվել Ատլանտայում,- պնդել են չարագործները:- Արդեն 145 մարդ է ախտահարվել այն ժամանակվանից ի վեր, ինչ այդ հիվանդությամբ վարակված բժիշկները ժամանել են Աֆրիկայից»: Նրանց զետեղած հաղորդագրությունները լայնորեն տարածվել են ինտերնետ-հրատարակություններում հրապարակումից հետո առաջին րոպեներին: Ավելի ուշ ինտերնետ-պորտալի տնօրինությունը պաշտոնապես հայտարարել է, որ հաշվառքային գրանցումը «կոտրել են«Էբոլա տենդի բռնկում է գրանցվել Ատլանտայում,- պնդել են չարագործները:, իսկ համաճարակի մասին նորությունն ապատեղեկատվություն է:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության վերջին տեղեկությունների համաձայն՝ այս վտանգավոր հիվանդության զոհերի թիվը, հիվանդություն, որի դեմ պատվաստանյութ գոյություն չունի, արդեն հասել է 961-ի: Վարակվել է 1779 մարդ: Համաճարակի էպիկենտրոնում, որը 2013 թվականի դեկտեմբերին սկսվել է Արևմտյան Աֆրիկայում, հայտնվել են երեք հարևան երկրներ՝ Գվինեան, Սիեռա Լենոնեն և Լիբերիան, հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: