Հաքերները հափշտակել են այն 83 միլիոն հաշիվների տվյալները, որոնք պատկանում են Միացյալ Նահանգների խոշորագույն բնակերից մեկի՝ JPMorgan Chase-ի սպասարկյալներին: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրել Է The New York Times-ը՝ վկայակոչելով հաղորդագրությունը, որը բանկն ուղարկել Է ֆինանսական կարգավորիչին:

 

Բանկի «կոտրանքի» հետեւանքով տեղեկատվություն Է հափշտակվել մասնավոր սպասարկյալների 76 միլիոն հաշիվների եւ այն 7 միլիոն հաշիվների վերաբերյալ, որոնք պատկանում են փոքր ֆիրմաների: Այսպիսով, այս «կոտրանքը» դարձել Է խոշորագույնը բանկերի վրա կիբեռգրոհների ամբողջ պատմության ընթացքում:

 

Հաքերներն, ըստ հրատարակության տվյալների՝ կարողացել են ստանալ JPMorgan Chase-ի 90 սերվերներ եւ այն բոլոր ծրագրեր ներթափանցելու հնարավորություն, որոնք գործել են բանկի համակարգիչներում: Դրա պատճառով «կոտրանքի» հետեւանքների վերացման համար կպահանջվի առնվազն մի քանի ամիս: