Անհայտ հաքերները հափշտակել են ծանոթությունների խոշոր կայքերից մեկի 20 միլիոն օգտատերերի անձնական տվյալները՝ գրանցման համարները եւ նշանաբառերը: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Bloomberg գործակալությունը: Նրա տվյալներով՝ տուժածների շուրջ կեսը Ռուսաստանի քաղաքացիներ են, եւս 40 տոկոսն ապրում Է Եվրամիության երկրներում:
Ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, կիբեռհանցագործներն արդեն հափշտակված տեղեկատվությունը վաճառքի են հանել հատուկ ինտերնետ-կայքում: Դրանք գնողները կարող են փորձել, օրինակ, մուտք գործել տուժածների բանկային հաշիվներ:
Թե հատկապես ծանոթությունների որ կայքն Է ենթարկվել գրոհի, առայժմ անհայտ Է: