Carbanak հաքերական գործողության արդյունքում կիբեռհանցագործները շուրջ մեկ միլիարդ դոլար են գողացել ամբողջ աշխարհի 100 ֆինանսական կազմակերպություններից: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է «Կասպերսկու լաբորատորիա» ընկերության հաղորդագրության մեջ:
«Եվրոպոլի» եւ «Ինտերպոլի» հետ համատեղ անցկացված հետաքննության շնորհիվ ռուսական ընկերությունը պարզել Է, որ հաքերական գրոհը տեւել Է երկու տարի: Մասնագետները կարծում են, որ գործողության թիկունքում կանգնած Է միջազգային խմբավորում, որը ներառում Է կիբեռհանցագործների Ռուսաստանից, Ուկրաինայից, Եվրոպայի մի շարք երկրներից, ինչպես նաեւ Չինաստանից:
Փորձագետները նշել են, որ գրոհները դուրս են եկել սկզբունքորեն նոր մակարդակ. գողությունները կատարվել են ոչ թե բանկերի սպասարկյալներից, այլ անմիջականորեն հենց ընկերություններից: Carbanak հրոսակախմբի գրոհը վնաս Է հասցրել աշխարհի գրեթե 30 երկրների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Գերմանիայի, Չինաստանի, Ուկրաինայի, Կանադայի, Հոնկոնգի, Տայվանի, Ռումինիայի, Ֆրանսիայի, Իսպանիայի, Նորվեգիայի, Հնդկաստանի, Մեծ Բրիտանիայի, Լեհաստանի, Պակիստանի, Նեպալի, Մարոկոյի, Իսլանդիայի, Իռլանդիայի, Չեխիայի, Շվեյցարիայի, Բրազիլիայի, Բուլղարիայի, Ավստրալիայի եւ այլ երկրների շուրջ 100 բանկերի, վճարային համակարգերի եւ այլ ֆինանսական կազմակերպությունների:
Ամենխոշոր հափշտակումները տեղի են ունեցել բանկային ցանցեր ներխուժման ընթացքում. յուրաքանչյուր նման արտագրոհ կիբեռհանցագործներին բերել Է մինչեւ 10 միլիոն դոլար: Առաջին ներթափանցումից մինչեւ համակարգից փողի դուրսբերումը կիբեռհանցագործներին պահանջվել Է երկուսից մինչեւ չորս ամիս: Փողերի դուրսբերումը կատարվել Է առցանց վճարային համակարգերի միջոցով: Խարդախների հաշիվները բացվել են Չինաստանի եւ Ամերիկայի բանկերում, սակայն փորձագետները չեն բացառում, որ հանցագործները կարող Էին գողացված փողերը պահել նաեւ այլ երկրների բանկերում: