Ճապոնիայի կենսաթոշակային ֆոնդի վրա լայնածավալ հաքերային գրոհի հետևանքով հափշտակվել են շուրջ 1,25 մլն մարդու անձնական տվյալներ, այդ թվում՝ անունները, ծննդյան ամսաթվերը և հաշվեհամարները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ինչպես հունիսի 1-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել Է ֆոնդի ղեկավար Տոիտիրո Միձուսիման, վնասաբեր ծրագրային ապահովումն ամրացված Է եղել Էլեկտրոնային նամակին, որը բացվել Էր ֆոնդի համակարգիչներից մեկում:
«Մենք վերլուծության համար դիմել ենք հակավիրուսային ծրագրերի մշակման ընկերությանը: Արդյունքները կտրամադրվեն ոստիկանությանը»,-ընդգծել Է նա:
Ճապոնիայի կենսաթոշակային ֆոնդը մտադիր Է փոխել այն բոլոր մարդկանց հաշվեհամարները, ում անձնական տվյալները գողացել են հաքերային գրոհի ընթացքում:
Հայտնի Է, որ կիբեռգրոհը կատարվել Է մայիսի 28-ին: Առայժմ տվյալներ չեն ստացվել այն մասին, թե ովքեր կարող Էին դա անել: Նյութական վնասի և կենսաթոշակային հաշիվներ չարտոնված մուտքերի մասին տեղեկատվություն ֆոնդի ղեկավարը չի հայտնել, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: