Դամասկոսի շիիթական Սեիդա Զեյնաբ թաղամասում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 9-ի: Այդ մասին Sputnik գործակալությանը տեղեկացրել է քաղաքի անվտանգության ծառայությունը:

 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ' հայտնի է դարձել, որ 16 մարդ մարմնական տարբեր աստիճանի վնասվածք է ստացել: Ահաբեկչության պատասխանատվությունը դեռևս ոչ մի ահաբեկչական խմբավորում չի ստանձնել: