Մոսկվայի կենտրոնում՝ կանգառում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժածների թիվը հասել է հինգի: Այս մասին հայտնում է ՌԻԱ «Նովոստին»:

 

Ավելի վաղ հաղորդվում էր չորս տուժածի մասին: Նրանցից մեկը հրաժարվել է հոսպիտալացումից, երեք հոգի տեղափոխվել է հիվանդանոց: Ըստ վերջին տեղեկությունների՝ հոսպիտալացվածներից մեկն արդեն դուրս է գրվել:

 

Հիշեցնենք՝ Մոսկվայի կենտրոնում՝ Պոկրովկայի փողոցի 19-րդ տան մոտ գտնվող ավտոբուսային կանգառում երկուշաբթի երեկոյան պայթյուն է որոտացել: ՆԳՆ-ի մամուլի ծառայությունից հաղորդել են, որ պայթյունի պատճառը կարող էր հանդիսանալ ինքնաշեն պայթուցիկ փաթեթ: Քրեական գործ է հարուցվել՝ «խուլիգանության» հոդվածով: