Ճապոնիայի Նագանո կենտրոնական պրեֆեկտուրայում Օնտակե ակտիվացած հրաբխից դուրս ելնող ծխի սյան բարձրությունը կարող Է հասնել 10 կիլոմետրի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 27-ին հաղորդել է «Կիոդո» գործակալությունը:

 

Այս կարծիքը փորձագետները հայտնել են ինքնաթիռներից մեկից տվյալներ ստանալուց հետո, որի երթուղին անցնում Էր ժայթքումի վայրից ոչ հեռու:

 

Օնտակե լեռան շրջանում, որը զբոսաշրջիկների մոտ ժողովրդականություն Է վայելում հատկապես աշնան ամիսներին, հրաբխային ակտիվություն Է գրանցվել սեպտեմբերի 27-ի կեսօրին մոտ՝ տեղական ժամանակով ժամը 11:00-ից մինչեւ 17:00-ն: Օդերեւութաբանները գրանցել են 313 հրաբխային երկրաշարժ, ընդ որում՝ դրանցից 240-ը տեղի են ունեցել ժայթքման առաջին երկու օրվա ընթացքում:

 

Մինչ այժմ Ճապոնիայի բուժհիմնարկները մարդկանց հոսպիտալացնելու ավելի քան 70 դիմում են ստացել: Ինչպես իրենց հերթին հայտնել են Նագանոյի պրեֆեկտուրայի իշխանությունների ներկայացուցիչները, առնվազն 32 մարդու վիճակը գնահատվում Է ծանր, տասը մարդ անգիտակից վիճակում Է: Հրաբխի ժայթքման պահին նրա լանջերին ավելի քան 220 մարդ Է եղել:

 

Օնտակե հրաբխի ժայթքման հետեւանքով, որը գտնվում Է Ճապոնիայի Նագոյա խոշոր քաղաքից 100 կիլոմետր հյուսիս-արեւելք եւ Տոկիոյից 200 կիլոմետր արեւմուտք ընկած շրջանում, չեղյալ են հայտարարվել մի շարք միջազգային չվերթներ: Ներքին չվերթներն իրականացվում են 30-ից մինչեւ 1 ժամ ուշացումներով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: