Եմենի մայրաքաղաքի երկու մզկիթներում մարտի 20-ին տեղի ունեցած ահաբեկչությունների զոհերի թիվը հասել է 77-ի, իսկ վիրավորների թիվը՝ 200-ի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով լիբանանյան «Ալ Մայադին» գործակալությունը, չորս մահապարտ-ահաբեկիչներ պայթացրել են իրենց վր այի պայթուցիկները Եմենի կենտրոնում գտնվող Բադր և Հուշուշ մզկիթների դրսում և ներսում: Բադր մզկիթում ահաբեկիչներից մեկը դա արել է մզկիթի մուտքի, մյուս ահաբեկիչը՝ աղոթողների մեջ:

 

Ավելի վաղ տեղեկություններ էին ստացվել երկու պայթյունների մասին: Լուրեր են են շրջանառվում, որ Սանայում ահաբեկչություններն իրականացրել են «Իսլամական պետության» ահաբեկիչները:

 

Տեղեկություններ կան, որ կրկին օդային հարվածների է ենթակվել Ադենում նախագահական նստավայրը: Բարեբախտաբար, մարդկային վնասներ չկան:

 

Եմենում 2014թ. օգոստոսից շարունակվում է սուր քաղաքական և անվտանգության ճգնաժամը: Հունվարին շիա ապստամբները հարձակվել էին մայրաքաղաք Սանայում պետական շինությունների վրա: Նրանք տնային կալանքի տակ էին պահում Նախագահ Մանսուր Հադիին:

 

Նախագահ Մանսուր Հադին հրաժարական էր ներկայացրել, սակայն հետագայում նա հետ էր վերացրել հրաժարականի խնդագիրը: