![](http://mediamall.am/timthumb.php?src=upload/258359.png&w=300&h=200&mt=1708428135)
Կեսարյան հատումը արյան ամենամեծ կորստով վիրահատությունն է` չապահովագրված հետվիրահատական որևէ բարդությունից. նշում են մասնագետներն ու ավելացնում` այս վիրահատությունը կյանք փրկող միջամտություն է և պետք է իրականացվի միայն բժշկական ցուցումով:
Վերջին 10 տարում կեսարյան հատումով ծնունդների թիվը կրկնապատկվել է:
Առողջապահության նախարարությունը մշակում է Կեսարյան հատումների աճի դադարեցման և թվի նվազեցման հնգամյա ծրագիր: Այս մասին հայտնում են Առողջապահության նախարարությունից։