Մալայզիայում սաստիկ հեղեղումների հետեւանքով տարհանվածների թիվը մոտենում Է 250 հազարի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 30-ին հայտնել Է Star թերթի Էլեկտրոնային տարբերակը:
Նախկինի պես առավել վտանգավոր իրադրություն Է ստեղծվել Քելանթանի նահանգում, սակայն օրվա ընթացքում փախստականների թվաքանակակը գրեթե չի ավելացել: Ընդսմին բացվել են մի քանի ճանապարհներ, որոնցով երթեւեկությունը դադարեցվել Էր մի քանի օր առաջ: Բացի այդ, շատ գետերում ջրի մակարդակն աստիճանաբար իջնում Է:
Մինչդեռ հարեւան Փահանգ նահագում տարհանվածների թիվն անցած մեկ օրվա ընթացքում կտրուկ աճել Է՝ մոտենալով 50 հազարի: Փորձագետները Մալայզիայում մոլեգնող ջրհեղեղը խոշորագույնն են համարում վերջին գրեթե 50 տարվա ընթացքում, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը: