Փարիզում Charlie Hebdo խմբագրության վրա գործած հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 11-ի: Եվս հինգ վիրավոր ծանր վիճակում է: Այս մասին հայտնել է Reuters-ը:

 

Ավելի վաղ, 10 մարդու մահվան լուրը հաստատել է Փարիզի դատախազությունը: AFP գործակալության տվյալներով' զոհվածների թվում երկու ոստիկան կա:

 

Ըստ ականատեսների՝ կրակոցներից անմիջապես հետո շենքը սև հանդերձանքով երկու տղամարդ է լքել: Ենթադրվում է, որ հարձակվողները զինված են եղել ավտոմատ զենքերով և նռնակներով:

 

Միջադեպի տարածքը շրջափակված է: Շենքի մոտ են ժամանել իրավապահ մարմինների և արտակարգ իրավիճակների ծառայությունների աշխատակիցները:

 

Նախկինում ամսագիրը բախվել էր հրապարակված նյութերի քննադատության խնդրին: