Փարիզի մոտակայքում՝ Quartz առևտրի կենտրոնում գտնվող Primark խանութում երեք զինված տղամարդիկ պատանդ են վերցրել 18 աշխատակցի: Այս մասին հաղորդում է Le Parisien-ը:

 

Ըստ ԶԼՄ-ների՝ հանցագործներից մեկը տվյալ խանութի աշխատակիցն է:

 

Ականատեսների վկայությունների համաձայն՝ կողոպտիչներն առևտրի կենտրոն են ժամանել վաղ առավոտյան՝ առաջին աշխատակիցների հետ միասին:

 

Ավելի վաղ, ոստիկանությունը հաղորդել էր, որ կատարվածը ահաբեկական հարձակում չէ, այլ կողոպուտ: