Մեքքայում հաջի ժամանակ զոհերի թիվը հասել է 460-ի: Ըստ վերջին տվյալների՝ ավելի քան 700 մարդ վիրավորվել է:

 

 

Միջադեպը տեղի է ունեցել Մեքքայի մոտակայքում՝ Մինա հովտում: Տեղական ԶԼՄ-ներն ավելի վաղ հայտնել են միջադեպի պատճառը: Հրմշտոցը տեղի է ունեցել հաջի Ռամի ալ-ջամարաթ ծիսակատարության ժամանակ, որի ընթացքում ուխտագնացները քարկոծել են շայթանը խորհրդանշող երեք հիմնասյուները: Քաղաքը հաջի ժամանակ բաժանված է հատվածների: Ողբերգությունը տեղի է ունեցել այն տարածքում, որտեղ տեղակայվել են Պարսից ծոցի երկրներից հավատացյալներ:

 

 

Ռամի ալ-ջամարաթը համարվում է հաջի ամենավտանգավոր ծիսակատարություններից մեկը, քանի որ սահմանափակ տարածքում հավաքվում են մեծ թվով ուխտավորներ, որի արդյունքում հրմշտոց է տեղի ունենում: Բացի այդ, շատ հաճախ նետված քարերն ընկնում են հավատացյալների վրա: