ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը բացասաբար է արտահայտվել աղմկահարույց միջադեպի մասին, որը տեղի է ունեցել նախօրեին՝ դեկտեմբերի 11-ին Ուկրաինայի Գերագույն Ռադայում: Միացյալ Նահանգների փոխնախագահը նշել է, որ ուկրաինական քաղաքական ուժերը պետք է համաձայնության գան՝ հանուն իրենց երկրի բնակիչների:
Փոխնախագահը դատապարտել է Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկի վրա հարձակումը, որն այսօր տեղի է ունեցել խորհրդարանում, և կոչ է արել Ուկրաինայի խորհրդարանականներին դադարեցնել հռետորաբանությունը, որը միայն խոչընդոտում է բարեփոխումներին, որոնց արժանի է Ուկրաինայի ժողովրդը», - հայտարարել են Սպիտակ տան մամլո ծառայությունից, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստին»:
Հիշեցնենք, որ ուրբաթ օրը «Պյոտր Պորոշենկոյի բլոկ» կուսակցությունից Գերագույն Ռադայի պատգամավոր Օլեգ Բառնան հրահրել է խորհրդարանում տեղի ունեցած ծեծկռտուքը՝ կառավարությանն ուղղված հարցերի ժամանակ: Ուկրաինայի վարչաետ Արսենի Յացենյուկի ելույթի ընթացքում ժողպատգամավորը մոտեցել է ամբիոնին, մի փունջ կարմիր վարդեր հանձնել վարչապետին, ինչից հետո գրկել է նրան ու դուրս բերել ամբիոնից: