Մեղադրող կողմը պահանջում Է մահապատժի դատապարտել հարավկորեական «Սեոլ» լաստանավի հրամանատարին, որի խորտակման զոհ Է դարձել ավելի քան 300 մարդ: Անձնակազմի երեք այլ անդամների համար մեղադրողները պահանջել են ցմահ բանտարկություն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Reuters գործակալությանը:

 

Ապրիլին Հարավային Կորեայում մարդատար «Սեոլ» լաստանավի խորտակման հետեւանքով զոհվել Է 304 մարդ: Այդ գործով շուրջ 20 մարդ Է ձերբակալվել անվտանգության կանոնների խախտման եւ կոռուպցիայի կասկածանքով: Գործի նյութերի համաձայն՝ նավապետը, որին ցմահ բանտարկություն Է սպառնում, ուղեւորի տեսքով առաջիններից մեկն Է լքել խորտակվող նավը:

 

Հետաքննության արդյունքների համաձայն, որն անցկացվել Է հինգ ամսվա ընթացքում, նավը տեղափոխում Էր ավելի քան 3,6 տոննա բեռ՝ թույլատրելի առավելագույնից երեք անգամ ավելի:

 

Լաստանավի խորտակման գործով մեղադրվում Է 399 մարդ, ձերբակալվել են 154-ը, այդ թվում՝ ափամերձ պահպանության նավի կապիտանը, որն առաջինն Է ժամանել խորտակման վայր, բայց հարկ եղած միջոցները չի ձեռնարկել մարդկանց փրկելու համար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: