Վերաքննիչ դատարանում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով մեղադրող կողմը ներկայացնում է իր առարկություններ պաշտպանական թիմի բողոքի դեմ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ընդմիջումից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին նշեց Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը: Նրա խոսքով' առարկությունները հիմնականում ներկայացնում էր ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:
«Առարկությունները հիմնականում ներկայացնում էր գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը: Նա մեր բոլոր փաստարկներին փորձում էր անդրադառնալ: Չէի ասի, որ համոզիչ էին նրա հակափաստարկները, բայց, համենայնդեպս, մանրակրկիտ աշխատել է' փորձել է դետալ առ դետալ իր հակափաստարկները ներկայացնել, հատկապես՝ անձեռնմխելիության հետ կապված»,- ասաց Ալումյանը:
Պաշտպանը նշեց, որ մեղադրող կողմը ընդմիջումից հետո շարունակելու է իր առարկությունները ներկայացնել: