Միլանի դատարանն Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիին մեկ տարվա ուղղիչ աշխատանքների է դատապարտել այսպես կոչված «Mediaset-ի գործով», տեղեկացնում է BBC-ին:

 

Նախքան Միլանի դատարանի վճիռը, որպես այլընտրական պատիժ քննարկվում էր տնային կալանքը: Միենույն ժամանակ, առայժմ անհայտ է, թե հատկապես ինչ հասարակական աշխատանքներ կկատարի քաղաքական գործիչը:

 

Օրերս բանտարկության ժամկետը հասարակական աշխատանքներով փոխարինելու որոշմանը հավանություն էր տվել Միլանի դատախազությունը:

2013 թվականի օգոստոսին Իտալիայի Գերագույն վճռաբեկ դատարանը հաստատել է մեղադրական դատավճիռը:

 

Ավելի վաղ առաջին և երկրորդ ատյանի դատարանները քաղաքական գործչին դատապարտել էին չորս տարվա ազատազրկման: Սակայն ավելի ուշ բանտարկության ժամկետը, հաշվի առնելով 2006 թվականին ընդունված համաներման մասին օրենքը, նվազեցվել էր մինչև մեկ տարի, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: