ԱՄՆ-ը դատապարտել է կրկնակի ահաբեկչությունը Եմենի մայրաքաղաք Սանայում, որի հետևանքով, վերջին տեղեկատվության համաձայն, սպանվել է 142 մարդ, հայտնում է Agence France-Presse-ը:
Ահաբեկչական հարձակման պատասխանատվությունը ստանձնել են «Իսլամական պետության» գրոհայինները: Ի լրումն 142 սպանվածների՝ պայթյունի հետևանքով վիրավորվել է 351 մարդ: