Ղրիմի դատախազությունը շրջանի Գերագույն դատարանին խնդրում է «Ղրիմյան թաթարների միջլիս» հասարակական միավորումը ճանաչել որպես ծայրահեղական կազմակերպություն և արգելել նրա գործությունը Ռուսաստանի տարածքում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հղում կատարելով «Իտերֆաքս»-ին, այդ մասին տեղեկացրել է Ղրիմի դատախազ Նատալյա Պոկլոնսկայան:
«Ղրիմի Գերագույն դատարանը ներկայացրել է հայտարարություն' խնդրանքով ճանաչել Ղրիմյան թաթարների միջլիս հասարակական միավորումը որպես ծայրահեղական և արգելել նրա գործունեությունը Ռուսաստանում»,-ասել է Պոկլոնսկայան: Նրա խոսքով, հայցի պատճենն արդեն ներկայացվել է մեջլիսի նախագահ Նարիման Ջելիալովին: