ԱՄՆ-ում կայացած միջանկյալ ընտրություններում հաղթանակ են տարել Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի պաշտպանած հայամետ թեկնածուների 95 տոկոսը:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է Հայ դատի հանձնախումը:

 

Հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համփարյանն իր գոհունակությունն է հայտնել այն փաստի առնչությամբ, որ իրենց համատեղ ջանքերը տվել են դրական արդյունք: «Հպարտ լինելով նրանով, որ մեր համազգային ընտրական մասնակցությունն այս անգամ բոլոր ժամականներից ավելի լավ արդյունք գրանցեց, մենք արդեն ծրագրավորում ենք այս աննախադեպ ջանքը գործադրել գալիք 2016 թվականի ընտրություններում»,- նշել է Համփարյանը:

 

Նոյեմբերի 4-ին կայացած ընտրություններում հաղթանակ տարած գործիչների թվում են ԱՄՆ Կոնգրեսի Հայաստանին աջակցող խմբի նախկին համանախագահ Բոբ Դոլդը, ներկայիս համանախագահ Մայքլ Գրիմը, ինչպես նաև Հայոց ցեղասպանության մասին ճշմարտության և արդարության վերաբերյալ բանաձևի համահեղինակ Դավիդ Վալադոն և այլոք: