Ուկրաինայի նախագահական ընտրությունների նախնական արդյունքներով երկու թեկնածուներ՝ Վլադիմիր Զելենսկին և Պյոտր Պորոշենկոն անցնելու են ընտրությունների երկրորդ փուլ:
Ինչպես հաղորդում է ՌԻԱ նովոստին, նախնական տվյալներով Վլադիմիր Զելենսկին հավաքել է ձայների 30.7 տոկոսը, Պյոտր Պորոշենկոն՝ 18.6 տոկոսը:
Նշվում է, որ ուկրաինական «1+1 հեռուստաընկերությունը հարցումներ է անցկացրել ընտրական տեղամասերում, որի արդյունքներով Զելենսկին հավաքել է ձայների 30.1 տոկսսը, իսկ Պորոշենկոն՝ 18.5 տոկոսը:
Ազգային էքզիթ փոլի արդյունքներն էլ ցույց են տալիս, որ Վլադիմիր Զելինսկին հավաքել է ձայների 30.4 տոկոսը, Պորոշենկոն՝ 17.8 տոկոսը, իսկ Յուլիա Տիմոշենկոն՝ 14.2 տոկոսը: