Մոլդովայում կանցկացվի նախագահական ընտրությունների երկրորդ փուլ, որին կմասնակցեն Ռուսաստանի հետ ռազմավարական գործընկերության օգտին հանդես եկող Մոլդովայի Հանրապետության սոցիալիստների կուսակցության առաջնորդ Իգոր Դոդոնը եւ աջամետ Գործողության եւ համերաշխության կուսակցության ղեկավար Մայա Սանդուն, որը պաշտպանում է Եվրամիության հետ ինտեգրվելու իշխանությունների քաղաքականությունը: Սրանք են հոկտեմբերի 30-ին կայացած ընտրությունների առաջին փուլի նախնական տվյալները, որոնք հրապարակել է Կենտրոնականա ընտրական հանձնաժողովը 99 տոկոս ձայների հաշվումից հետո, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

 

Ընտրություններում հաղթելու համար Մոլդովայի նախագահի թեկնածուին անհրաժեշտ էր հավաքել 50 տոկոս գումարած մեկ ձայն: Դոդոնն ստացել է ձայների 48,6 տոկոսը, Սանդուն՝ 38, 03 տոկոսը:

 

ԿԸՀ-ի տվյալների համաձայն՝ ընտրություններին մասնակցությունը կազմել է 48,97 տոկոս, հաղորդել է ՏԱՍՍ-ը: