Ուկրաինայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պաշտոնապես հայտարարել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլի մասին:
«Երկրորդ փուլ կլինի, քանի որ թեկնածուներից ոչ ոք արդեն չի կարող հավաքել ընտրողների ձայների մեծամասնությունը»,- տեղեկացրել է Ուկրաինայի ԿԸՀ նախագահ Տատյանա Սլիպաչուկը:
Ավելի վաղ հաղորդվել էր` Ուկրաինայի ԿԸՀ-ն ընտրությունները կայացած է ճանաչել:
Հիշեցնենք, որ երեկ կայացած ընտրությունների արդյունքում Վլադիմիր Զելենսկու օգտին է քվեարկել ընտրողների 30.2, Պյոտր Պորոշենկոյի օգտին՝ 18.6 տոկոսը: