Ինչպես հայտնում է itar-tass-ը, Ուկրաինայում արտահերթ նախագահական ընտրությունների նախապատրաստական աշխատանքները, որ ծրագրված է անցկացնել մայիսի 25-ին երկրի տարբեր շրջաններում, հարթ և խաղաղ է ընթանում' բացառությամբ այն շրջանների, որոնք հարակից են Դոնեցկին և Լուգանսկին: Նման կարծիք է հայտնել Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեյ Քարնին:

 

Նա հաստատել է, որ ԱՄՆ-ի «ուշադրության կենտրոնում» են գտնվում Ուկրաինայում նախատեսվող արտահերթ ընտրությունները:

 

«Եվրոպայում Անվտանգության և Համագործակցության Կազմակերպությունը» վկայում է այն մասին, որ Ուկրաինայում նախատեսվող արտահերթ ընտրությունների նախապատրաստական աշխատանքներն ընթանում են լավ»,- հայտնել է ԱՄՆ նախագահի մամուլի քարտուղարը: