Ինչպես հայտնում է itar-tass-ը, Ուկրաինայում իրավիճակի կայունացման և կարգավորման մասին համաձայնագիրը նախատեսում է նախագահական վաղաժամ ընտրություններ անցկացնել 2014 թվականի դեկտեմբերին: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Կլյուևը:

 

«2004 թվականի սահմանադրությանը վերադառնալուց և համաներման մասին նոր օրենք ընդունելուց հետո կկատարվեն մի շարք փոփոխություններ, ինչը վերաբերում թե′ իշխանությանը, թե′ ընդդիմությանը: Փաստաթուղթը նախատեսում է 10 օրվա ընթացքում Գերագույն ռադայում ստեղծել կոալիցիա և նշանակել նոր, կոալիցիոն կառավարության կազմ»,-ասել է Կլյուևը:

 

Կոալիցիոն կառավարության ստեղծումից հետո, կսկսվեն սահմանադրական բարեփոխումները: