Գերագույն խորհրդի որոշմամբ' ԴԺՀ նախագահական և խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն նոյեմբերի 2-ին: Այս մասին հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍԸ:
Ընտրությունները կանցկացվեն համամասնական ընտրակարգով: Խորհրդարան կընտրվեն այն կազմակեպությունները, որոնք կհաղթահարեն 5 տոկոսանոց արգելքը:
Ընտրությունները բաց են Դոնեցկի շրջանի բոլոր բնակիչների համար, այդ թվում նաև այն քաղաքների, որոնք այժմ Կիևի իշխանությունների հսկողության տակ են:
Ավելի վաղ ԴԺՀ վարչապետ Ալեքսանդր Զախարչենկոն հայտարարել է, որ իշխանությունները չեն ցանկանում թույլ տալ Դոնբասում արտահերթ տեղական ընտրություններ անցկացնել:
«Մենք ունենք մեր սեփական Գերագույն խորհուրդը և ինքներս կորոշենք' երբ և ինչպիսի ընտրություններ անցկացնել: Մենք չենք անցկացնելու Ուկրաինայի կողմից կազմակերպված ոչ մի ընտրություն մեր տարածքում»,-հայտարարել է Զախարչենկոն: