Եգիպտոսի նախագահ Աբդ ալ Ֆաթթահ աս Սիսին հայտարարել է, որ խորհրդարանական ընտրություններ ը իր երկրում պետք է անցկացվեն մինչև 2015թ. մարտը:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, նախագահի խոսքը փոխանցել է նրա պաշտոնական ներկայացուցիչ Ալաա Յուսեֆը՝ նշելով, որ Եգիպտոսը հաջողությամբ ավարտել է առաջին երկու փուլերը՝ սահմանադրության ընդունումը և նախագահի ընտրությունը, և այժմ պատրաստվոմ է ավարտել երրորդ փուլը:
Դեռ կոնկրետ տեղեկություններ չեն հաղորդվում ընտրությունների անցկացման վերաբերյալ: Լուրեր են շրջանառվում, որ դրանք հնարավոր է տեղի ունենան այս տարվա վերջին: Միայն հայտնի է, որ ընտրությունները պետք է անցկացվեն մինչև միջազգային տնտեսական համաժողովի մեկնարկը, որին կմասնակցի նաև Եգիպտոսը:
Սիսիի ներկայցուցիչը նաև նշել է Սինայում ահաբեկչության դեմ պայքարի համար գործադրվող ջանքերի մասին: Նրա խոսքով' ահաբեկչության դեմ գործադրվող ջանքերը ոչ միայն Եգիպտոսի օգտին են արվում, այլև ողջ տարածաշրջանի կայունության: